29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք

Չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս: ԱԱԾ-ի կողմից իրականացված խուզարկության ընթացքում ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերվածի մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Ագահությունը, փառասիրությունը մեղք են, մեղք ու պատժվելու է Աստծո ու Հայ Զինվորի թանկ գոյությունը իսկապես գնահատող յուրաքանչյուր հայի կողմից:

Ասում են մի բան ասա, ի՞նչ ասեմ, ո՞նց ասեմ, շոկի մեջ եմ:

Երեւանում չէի, ուշ հասա ու ետ տվեցի, նայեցի «Հայլուրը» ու չկա մի բառ, որ կարողանա արտահայտել զայրույթս, վիրավորանքս։ Վիրավորանքից հեկեկում էի։

Միշտ հարգանքով եմ վերաբերվել մարտական ուղի անցած յուրաքանչյուր անձի, ու դա բավական էր, որ գոնե բարև տանք իրար։

Էրեխեքի նամակները… Էն շտապօգնության մեքենան, որ ապրիլյանի օրերին փնտրում էինք ու երեկ գտանք… մթերք, հագուստ…

Աստված, ո՞նց է ապրել ու ո՞նց է ապրելու!!!»,- գրել է պատգամավորը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ