24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իմ ձերբակալումը եղել է պատվեր

Իմ ձերբակալումը եղել է պատվեր: Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակված Արցախի հերոս Սամվել Բաբայանը: Նա նկատեց, որ ինքը մինչ այս դատարանում չի օգտագործել քաղբանտարկյալ տերմինը՝ քաղաքական որոշ գործիչների շահարկումներից խուսափելու համար: Միևնույն ժամանակ նա նշեց, թե իր ձերբակալության պատճառը եղել է խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի կողմից վտանգ զգալը:

«Մենք հատում էինք 5 տոկոսի շեմը, ու մեծ միտինգ էր լինելու, ու անցնելու էինք շեմը: Այդ ժամանակ իրենք պառլամենտում մեծամասնություն չէին ունենա, դրա համար ինձ ձերբակալեցին: Ես ասացի՝ ինչո՞ւ ինձ, չէ՞ որ ես ցուցակում չկամ, լիդեր չեմ: Ինձ պարզ պատասխանեցին, որ Դուք եք կազմակերպում, շտաբը Դուք եք ղեկավարում, Դուք եք մեզ պետք: Ինձ սա ասել է անվտանգության պետի առաջին տեղակալը, ով զբաղվել է օպերացիայիով»,- ասաց նա:

Բաբայանը շեշտեց՝ ինքն իրեն ոչ թե քաղբանտարկյալ է համարում, այլ գտնում է, որ պետության կողմից առևանգվել է: Ինչ վերաբերում է Արցախ գնալուն, Սամվել Բաբայանն ասաց, որ այս պահին ինքը նման մտադրություն չունի:

«Նրանք, ովքեր մամուլում ասում են, որ ՀՀ քաղաքական դաշտից են, շատերը թոշակի պետք է գնան, որ սրա-նրա անունը չտան, որ դաշտ մտնեն: Հիմա երիտասարդներ են, թողենք՝ աշխատեն: Իմ Արցախ գնալը որոշելու են ՀՀ իշխանությունները, բայց Բաբայանն այս պահին ոչ մի տեղ մտադիր չի գնալ: Ղարաբաղը շատ վտանգավոր է, չի կարելի այնտեղ խաղալ»,- հավելեց Սամվել Բաբայանը

Նա չհերքեց, որ հեղափոխության օրերին իրեն դիմել են, որ հայտարարություն տարածի ժողովրդին գնալ տուն, սակայն ինքը մեժել է: Նա, խոսելով հեղափոխության մասին, ասաց, որ հեղափոխությունը բոլորի համար էր. « Ձեզ համար է, ստրկությունից ազատվեցինք բոլորս՝ ինձանից սկսած»:

Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը փոխեց «Իգլա»-ի և «փողերի լվացման» գործով առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանավորումը։

Վճռաբեկ դատարանը նման որոշման համար հիմք ընդունեց ԱԺ 11 պատգամավորի անձնական երաշխավորությունները։ Վճռաբեկ դատարանը նման որոշման համար հիմք ընդունեց ԱԺ 11 պատգամավորի անձնական երաշխավորությունները։

Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ