24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստան է ժամանել անձնասիրության և մարդապաշտության ուրվականը

Այս օրերին Հայաստան է ժամանել անձնասիրության և մարդապաշտության ուրվականը։ Սրա դրդմամբ՝ բարոյականության ջատագով անձինք մեղկ ու մերկ կենցաղավարությամբ ապականել են մեր հոգևոր֊քարոզչական դաշտը բամբասանքներով, ծաղրուծանակով, ամբարտավանությամբ և դատ ու դատաստանով։ Եվ սա պարզ ուրվական չէ, այլ՝ աճող, և շուտով մարմնանալու և իշխանության է գալու՝ նեռի ոգին՝ սկզբնական չարը, բանսարկուն և մարդասպանը։ Մարդատյացությամբ կուրացած՝ նա չի տեսնում, որ մեր հոգիներն Աստծու ձեռքում են, և մեզ ոչինչով վնասել չի կարողանա, բացի նրանցից, ովքեր հետևում են և կհետևեն նրան՝ այդ ամենապիղծ ոգուն, և նրանց վախճանը շատ մեծ է լինելու:

Նա պատասխանեց նրանց եւ ասաց. «Ամէն տունկ, որ իմ երկնաւոր Հայրը չի տնկել,
արմատախիլ պիտի արուի։ Թողէ՛ք նրանց. կոյրեր են, կոյրերի առաջնորդ. երբ կոյրն է առաջնորդում կոյրին, սխալւում է, եւ երկուսն էլ փոսն են ընկնում»։

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 15:13֊14

Տեր Սմբատ քահանա Սարգսյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ