24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Դու լսե՞լ ես Աստծու ձայնը աշխարհի աղմուկի մեջ

Դու լսե՞լ ես Աստծու ձայնը աշխարհի աղմուկի մեջ…
Եթե կուզե՛ք, խորհենք միասին այս գիշեր քնելուց առաջ.

Մենք լույս աշխարհ ենք գալիս մեր ծնողների միջոցով և Աստծո կամքով: Սակայն Աստված շշուկով ասում է վերստին ծնվիր, որ քեզ ճանաչեմ և ընդունեմ: Մեր ծնողները մեզ ուսման են տալիս, գիր ու գրականություն ենք ճանաչում: Սակայն Աստված շշուկով ասում է Սուրբ Գիրք ընթերցիր, որ խոսեմ քեզ հետ:

Մասնագետներ ենք դառնում դարձյալ ծնողների օգնությամբ, և պաշտոններ, աթոռներ, գրասենյակներ ու բիզնես ենք ունենում ընթացքում: Սակայն Աստված շշուկով ասում է դրանց կողքին աղոթասեղան ունեցիր, որպեսզի լսեմ աղոթքդ և օրհնեմ ունեցածդ:

Մեր ծնողները մեզ լքում են, տարիք առնելու պատճառով: Աստված չի լքում: Մենք արդեն կայացած ենք, ունենք բավարար կարողություն ապրելու համար, սակայն Աստված մեզ չի լքում, և հիշեցնում է շշուկով, որ մենք մենակ չենք, մեր կողքին կան կարիքավորներ, որոնց պետք է օգնել, Աստված մեր միջոցով է կարիքավորին օգնում և կարիքավորի գոհության և աղոթքի շնորհիվ ավելացնում մեր ունեցվածքը երկնքում:

Մենք մեր կարողությունը վատնում ենք զվարճանքի տներում, սակայն Աստված շշուկով հիշեցնում է որ կա աղոթքի տուն` Եկեղեցի, որտեղ կարող ենք հանդիպել և հաղորդվել Աստծո հետ և հավիտենական կյանք ունենալ:

Տարիք առանք, անցավ կյանքի ծաղկուն տարիները, տկարացան մեր զգայարանները մեղք գործելու համար և մի պահ հայացք գցեցինք անցյալի վրա… Օ՜, ի՛նչ զարմանք, Աստված ուղեկցել է մեզ բոլոր հանգրվաններում, զգուշացնելով, փորձությունից ազատելով՝ թույլ չի տվել, որ աշխարհի հրեշը կուլ տա մեզ: Մեր ականջին Աստված շշնջացել է բոլոր տարիքներում և կյանքի բոլոր հանգրվաններում, սակայն մենք տարված մեր երիտասարդության ծաղկուն վերելքով և աշխարհի խառնիճաղանջ աղմուկով` չենք լսել Աստծո ձայնը: Բազումողորմ Աստված ծով համբերությամբ սպասել է, որ մի օր կլսենք Իր ձայնը: Գոհություն և փառք Աստծուն, որ լսեցինք գոնե հասուն տարիքում…

Երանի նրան, որը Հայրական ձայնը լսում է երիտասարդ տարիքում և ապրում է Աստծո հետ, Աստծո համար, Աստված է իր մեջ և ինքն է Աստծո մեջ: Ահա թե ինչու, ով վաղ է հանդիպում Աստծուն, նրա համար կյանքը հրաշալի է:

Առակաց 30:7
Երկու բան եմ խնդրում քեզանից.
Մինչեւ մեռնելս ինձ չզրկես քո շնորհներից։
Զուր եւ սուտ խօսքը հեռո՛ւ վանիր ինձանից։
Հարստութիւն եւ աղքատութիւն մի՛ տուր ինձ, այլ ինձ համար կշռի՛ր
արժանին, որ բաւական է։
Չլինի թէ հարստանամ եւ ուրանամ քեզ ու ասեմ. «Ո՞վ է ինձ տեսնում». կամ աղքատանամ ու բան գողանամ եւ երդում ուտեմ իմ Աստծու անունով։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ