ԱԱԾ-ի թիրախում այս անգամ Երևանի քաղաքապետարանն է
Ազգային անվտանգություն ծառայությունն այս պահին հատուկ գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում. այս լուրը հաստատել է ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանը` նշելով, որ առաջիկայում ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Ավելի վաղ մամուլըտեղեկացրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը մուտք է գործել Երևանի քաղաքապետարան և առգրավվել «Երևան» հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ ՀՀ Կրթության գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում ներառվել է «Երևան» հիմնադրամը լուծարելու հարցը:
Արայիկ Հարությունյանը և ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը ավելի վաղ դատի էին տվել հիմնադրամին՝ նշելով, որ այնտեղ կարող են լինել կոռուպցիոն սխեմաներ:
Ու ի՞նչ եմ իմանում երեկ. առաջիկա ավագանու նիստում քննարկվելու է հիմնադրամի ԼՈՒԾԱՐՄԱՆ հարցը: Բայց դե հիմնադրամ փակելով հետքերը դժվար է մաքրել:
Հ.Գ. դատարանի նաև կմիջնորդենք կասեցնել լուծարումը մինչև անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրվի»: