23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Քաղաքականությունը պետք է լինի շատ բարոյական, շատ մաքուր. Վիգեն Սարգսյան

Անդրանիկ Մարգարյանի հետ աշխատանքի փորձը որոշիչ է եղել  Հանրապետականի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների համար:  Վիգեն Սարգսյանի խոսքով, «Անդրանիկ Մարգարյանն իր կյանքով ապացուցել է, որ քաղաքականությունը պետք է առաջին հերթին բարոյական ու մաքուր լինի»,-վարչապետ, ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն անդրադառնալով Անդրանիկ Մարգարյան պետական գործչի եւ մարդու տեսակին, Henaran.am –ի հետ զրույցում ասաց  ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:

«Կա թյուր կարծիք, որ քաղաքականությունը բարոյական կանոններից հեռու երեւույթ է: Իրականում Անդրանիկ Մարգարյանը իր կյանքով ապացուցել  է, որ քաղաքականությունը պետք է լինի շատ բարոյական, շատ մաքուր, առաջին հերթին մարդկանց հարաբերությունների,  շփման մեջ՝ անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ  դիմություն-ընդդիմություն լինելուց», -նշեց Վիգեն Սարգսյանը:

Հիշեցնենք, այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 67 տարեկան: ՀՀԿ վերնախավը կուսակցության նախագահ, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ