Ես հիմա կարեկցում եմ էն աստղերին, ովքեր փորձեցին հնարավորինս փիառվել հեղափոխության վրա

Ես հիմա կարեկցում եմ էն աստղերին, ովքեր փորձեցին հնարավորինս փիառվել հեղափոխության վրա, ովքեր փորձեցին հնարավորինս երևալ միանշանակ հերթական նոր աշխատանքների ու օգուտների ակնկալիքով, բայց հիմա, նստած տունը, գլխներին են տալիս: Նրանք տենց էլ չսովորեցին, որ ամեն մեկն իրանց գործով պիտի զբաղվի ու քիթը խոթի այնտեղ, որտեղ իրենց խելքի բաննա:
Նրանք տենց էլ չհասկացան, որ աստղ լինելուց շատ հեռու են, բայց քանի որ այլընտրանք չկա, ստիպված իրանց ենք աստղ ասում: Ու իրանք տենց էլ չհասկացան ու դաս չսովորեցին մեր քաղաքական շատ գործիչներից, որ ամեն տեղ չի, որ պետք է շոպլիկություն անել:
Ափսոս, ցավում եմ, որ իրանց կյանքում ոչինչ չփոխվեց, ու իրանք մեկա շարունակում են 1000 դրամի բենզին լցնել:
EreXeqq, ափսոս էին ձեր անիմաստ արարքները, դե հիմա հելեք տներով ու նստեք, սպասեք հանրապետականների հարսանիքներին, որ գնաք ուրախ և ժպիտով երգեք` գովալով պատվիրատուներին։
Գրում է «Անկախ Հայաստան» օգտատերը :