06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵՊՀ ռեկտորը վերադարձել է

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկվանից վերադարձել է աշխատանքի և առողջական վիճակը բարվոք է:  Այս մասին լրագրողներին հայտնել է հենց ինքը ռեկտորը:

«Լավ կզգամ էլի, կամաց-կամաց, միանգամից չի լինում»- ասել է նա և նշել, որ  դեղեր է խմում և բժիշկների հսկողության տակ է:

Ւնչ վերաբերում է իր հրաժարականի պահանջին, ռեկտորի խոսքով, գոյություն ունի իրավական ճանապարհ: Նա նկատեց, որ ողջ ուսանողությունը չէ, որ պահանջում է նրա հրաժարականը:

«Այս պահին իմ հրաժարականը պահանջել են մի շարք ուսանողներ, դա չի նշանակում, որ ամբողջ կոլեկտիվը կամ կոլեկտիվի մի զգալի մաս իմ հրաժարականն է պահանջում: Ինձ կարող է պաշտոնից զրկել միայն հոգաբարձուների խորհուրդը, ուրիշ ոչ ոք»,-ասաց նա և նշեց, որ ամեն ինչ հնարավոր է և ամեն ինչին շատ հանգիստ է նայում:

«Ամեն ինչ ունի սկիզբ և ամեն ինչ ունի վերջ, ոչինչ հավերժ չէ այս աշխարհում»,-ասաց նա և նշեց, որ թող որոշում կայացնի հոգաբարձուների խորհուրդը:
«Համենայնդեպս սա ամենօրյա ծանր աշխատանք է, որը մեծ դիվիդենտներ և մեծ հաճույքներ չի պատճառում, բայց աշխատանք է և ես պարտականություններ ունեմ, որոնք շարունակում եմ կատարել»,-ավելացրել է նա:

Հիշեցնենք, որ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամները պահաջում են Արամ Սիմոնյանի հրաժարականը։ Բողոքի ցույցերից մեկի ժամանակ ռեկտորի առողջական վիճակը վատացել էր, ռեկտորը հոսպիտալացվել էր։ Դրանից հետո ուսանողները դադարեցրել էին բողոքի ակցիան:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ