24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ուկրաինայի Հայոց թեմի հոգեւոր դասի հայտարարությունը

Ուկրաինայի Հայոց թեմի հոգեւոր դասը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.

«Քրիստոսի եկեղեցին լինելով կենդանի մարմին, իր հիմնադրման օրվանից ունեցել է ե՛ւ մարտահրավերներ, ե՛ւ խնդիրներ: Ամեն ժամանակաշրջան էլ յուրովի է հրավիրել իրավիճակի վերլուծությունների եւ գնահատման: Այդուամենայնիվ, գոյություն ունեն առանցքային սկզբունքներ եւ արժեքներ, որոնք բոլոր ժամանակների համար նույնն են: Այսօր եւս պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի եկեղեցական կյանքի բարենորոգության սպասող հարցերը չտրորվեն անպատասխանատու քայլերի եւ արտահայտությունների տակ:

Ցավով ենք նկատում հավատավոր հայորդիների եւ հրապարակ դուրս եկած հոգեւորականների անպատասխանատու հայտարարություններ եւ արարքներ: Հայ եկեղեցու մի քանի պատմական դեմքեր անմտորեն հայտարարվում են հատուկ ծառայությունների դրածոներ, իսկ որպես հավելում այս ամենի՝ նաեւ մեղադրանք կաշառքի եւ սպանության:

Այս եւ մնացած արտահայտություններն ու քայլերը խիստ պատասխանատվության պիտի կոչվեն: Անկարելի է չնակատել, որ մեր եկեղեցին հաստատուն քայլերով բարենորոգում է ներքին կառավարման իր կառույցները՝ բաղկացած աշխարհական եւ հոգեւորական անդամներից, որոնցով Առաքելական մեր Սուրբ եկեղեցին դարեր ի վեր քննել է իր ներկան եւ ծրագրեր կազմել ապագայի՝ միշտ հավատարիմ մնալով Միածին իր Տիրոջը:

Այսու մեր ցավն ենք հայտնում վերջին օրերին Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում կատարվող հավաքների առիթով: Համոզված ենք, որ որեւե խնդրի քննարկում եւ լուծումների որոնում կարելի է իրականացնել միմիայն եկեղեցուն վայել կանոնական ձևաչափի մեջ»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ