21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Սա դեռ սկիզբն է, հրաժարակնները շարունակական են լինելու. քաղաքագետ

 Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը վերջին քաղաքական իրադարձություններից՝ նկատեց, որ երկրում փոփոխությունները տեղի են ունենում շատ արագ և ապակենտրոն ձևով:

«Մեր երկիրը ներկայումս գտնվում է շատ բուռն փոփոխությունների շրջանում: Մենք տեսնում ենք, որ այդ փոփոխությունների աղբյուրը ներկայիս հանրային տրամադրություններն են, որոնք ձևավորվեցին ապրիլ-մայիս ամիսների ընթացքում և դրանք շարունակելու են ընդլայնվել և տարածվել առանձին ոլորտների վրա»,-ասաց քաղաքագետը:

Պաշտոնատար անձանց  ինքնակամ հրաժարականների մասով, Մեհրաբյանն ասաց,  որ իր կարծիքով սա դեռ սկիզբն է, և այդ հրաժարակնները շարունակական են լինելու.  

«Մենք տեսանք, որ ՀՀԿ-ն, որը  մինչև այսօր մեծամասնություն էր , և թելադրում էր քաղաքական դասավորությունը Հայաստանում, ներկայումս այլևս մեծամասնություն չէ: Հիման մենք լրիվ հիմքերն ունենք մտածելու, որ այդ թվաքանակի փոքրացումը կշարունակվի»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ