11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Թողենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական սադրանքների. Կ. Ավագյան

«Ցավալի բան է տեղի ունեցել, և իրականում իմ ահազանգի հիման վրա են բացահայտումներ եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայասատանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ՝ անդրադառնալով իր կողմից Քննչական կոմիտեին հասցեագրված դիմումին, ըստ որի ապրիլի 6-ին «Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր:

«Թողենք իրավապահ մարմինների գնահատականին և չտրվենք քաղաքական սադրանքների: Այսքանը այդ թեմայի մասին ,այլ հարցերի չեմ պատսախանելու»,-հավելեց Կարեն Ավագյանը։ Պատգամավո8ը չհամաձայնեց, թե ինքը հաղորդում ներկայացնելով որևէ մեկին, ինչպես սոցցանցերում ձևակերպում են, «պատստավկա» է արել։

Հիշեցնենք, պատգամավորի դիմումի հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որոնց արդյունքներով այսօր հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ