Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում բողոքի ակցիա է
Այսօր 18։30-ից Երևանի Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների բակում՝ կաթողիկոսի երևանյան նստավայրի դիմաց բողոքի ակցիա է հրավիրվել։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման անդամները պահանջում են Գարեգին Բ կաթողիկոսի հրաժարականը, ինչպես նաև կաթողիկոսական նոր ընտրությունների անցկացում Հայաստանում։
Շարժման առաջնորդ հոգևորականները կոչ են անում երիտասարդներին միանալ շարժմանը: Ի դեպ, ակցիայի մասնակիցները հրաժարվել են պատասխանել Henaran.am-ի թղթակցի հարցերին՝ նշելով՝ «մենք մեր Կորյունի հետ ենք» : Շարժումն առաջնորդում է Ս. Գայանե վանքի վանահայր Հոգեշնորհ Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը:
Նկատենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը բողոքավորներին հունիսի 7-ին հրավիրել է Մայր Աթոռ՝ հանդիպման: