24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մինչեւ ԸՕ փոփոխությունները արտահերթ ընտրությունների մասին չենք կարող խոսել. Շարմազանով

Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությանը,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ թե  ԸՕ-ի փոփոխության , թե արտահերթ ընտրությունների անցկացման հարցում Հանրապետականը պատրաստ է բանակցությունների եւ այդ մասին հայտարարել է, բայց նրա խոսքով, մինչեւ  արտահերթ  ընտրությունների մասին խոսելը,  նախ ԸՕ-ը պետք է բարեփոխել: Երկու գործընթացները, Շարմազանովի խոսքով, թեեւ փոխկապակցված են , բայց առանձին գործընթացներ են:

 «Ընտրական օրենսգիրքը շատ լուրջ փաստաթուղթ է եւ այն պետք է  անցնի շատ լուրջ քննարկում: Հանրապետականն արդեն ներկայացրել է պրոֆեսիոնալ իրավաբաններից  եւ քաղաքական գործիչներից կազմված երեքհոգանոց պատվիրակություն: Մենք հուսով ենք,  որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կհետեւի մեր իշխանությունների աշխատաոճին եւ Ընտրական օրենսգրքի քննարկումների համար կապահովի լայն ժողովրդավարություն եւ մասնակցություն:  Փաստաթուղթը կարող է ընդունվել  քաղաքական ուժերի , քաղհասարկակության ու միջազգային կառույցների, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովի միջեւ կոնսենսուսի միջոցով», -շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Հիշեցնենք, որ կառավարության ներկայացրած ծրագրում խոսվում է նաեւ արտահերթ ընտրությունների մասին, նշում է, որ   արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում: Նշվում է նաեւ  ԸՕ-ի փոփոխությունների եւ մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգի վերացման մասին:

«Ես չեմ կարծում , որ ԸՕ-ը  փաստաթուղթ է, որը կարելի է ընդունել ոտքի վրա, այնպես չէ, որ կարելի է մեկ-երկու  ձեւական բան փոխել եւ ասել, վերջ, ռեյտինգայինը փոխեցինք, այլեւս փոխելու բան չկա : Պետք է հստակեցնել բոլորիս առաջարկությունները, հասկանալ, թե որտեղից պետք է  գտնել ֆինանսական միջոցները, որքան են դրանք, կան արդյոք, թե ոչ: Մինչեւ ԸՕ-ը  չբարեփոխվի, չենք կարող խոսել արտահերթ ընտրությունների մասին», –Henaran.am-ի հետ զրույցում նկատում է Շարմազանովը՝ հավելելով, որ իրենք արտահերթ ընտրությունների անցկացմանը չեն խոչընդոտելու բայց, ժամկետների սահմանափակումներ էլ չեն դնում:

«ԸՕ փոփոխությունները կարող են լինել 6 ամսում,  կարող են լինել 2 տարում: Մենք չենք ուզում ժամկետները վիճարկել, մենք ասում ենք՝ նստենք,  բանակցենք՝ ինչ իրավական հիմքով, ինչ քաղաքական հիմքով պետք է այդ ամենը կազմակերպել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ