26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն կորցնում է կայուն մեծամասնությունը. երբ կհեռանա ԱԺ նախագահությունը

Խորհրդարանում կայուն մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը գործարար պատգամավորների հեռանալուց հետո, թեեւ պահպանում է մեծամասնությունը, բայց կորցնում է կայուն մեծամասնությունը: 105 պատգամավորից բաղկացած խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու համար 58 պատգամավոր է հարկավոր, ՀՀԿ խմբակցության կազմում այժմ 52 պատգամավոր է մնացել: 

Henaran.am– ի հետ զրույցում, անդրադառնալով կայուն մեծամասնության խնդրին, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ստեղծված իրավիճակում խորհրդարանական մյուս խմբակցությունները պետք է հստակեցնեն կառավարության ծրագրի քաղաքական պատասխանատվության հարցը:

«Նախ պետք է ճշտել, թե ով է այս կառավարության քաղաքական պատասխանատուն: Փաշինյա՞նն է, երեք  քաղաքական ուժե՞րն են, թե՞ միայն Ելքն է», -ասաց ԱԺ փոխնախագահը:

Անդրադառնալով ԱԺ նախագահության հետկանչի հնարավորությանը, Շարմազանովը նկատեց՝  թե ԱԺ նախագահի ու փոխնախագահների ընտրության ժամանակ, թե այժմ, խորհրդարանը պետք է որոշի:

«Մենք ընտրվել ենք նույն պատգամավորների կողմից, ես առնվազն 3 անգամ նախագահի տեղակալ եմ ընտրվել 84, 91 եւ  92 ձայներով՝ 2001, 2012 եւ 20 17 թվականներին: Եթե մեր գործընկերները կգտնեն, որ մեզ պետք է անվստահություն հայտնել եւ իրենց քվեարկությամբ նման դիրքորոշում կհայտնեն, շնորհակալություն կհայտնենք համատեղ աշխատանքի համար եւ կմնանք սովորական պատգամավոր, եթե այդպիսի գործընթաց չի սկսվի, կրկին շոնրհակալություն կհայտնենք եւ կշարունակենք աշխատել, կամ եթե կքվեարկեն «դեմ» եւ մենք կմնանք, կշարունակենք աշխատել: Ինձ համար երբեք պաշտոնը չի դիտարկվել որպես արտոնություն, ԱԺ նախագահի պաշտոնը եղել է պատասխանատվություն եւ շարունակում է այդպիսին մնալ»,-շեշտեց Շարմազանովը՝ հավելելով, որ գնդակն իր գործընկերների դաշտում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ