28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Մեզ մի քաշեք մի ճահիճ՛՛. ՛՛ավելի հայրենասեր չեք…՛՛

՛՛Գազի՛՛ հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ԱԺ-ում հայտարարեց, թե ոչ իշխանական ուժերի առաջարկը մերժվեց և գրեթե նույնաբովանդակ առաջարկ ներկայացվեց մեծամասնության և ՕԵԿ-ի կողմից, ինչին իրենք դեմ չեն, քանի որ իրենց համար կարևորն այն է, որ հարցերը պատասխաննե ստանան: 

՛՛ԲՀԿ-ն ասել է, որ կարող է ՀՀԿ-ի կամ կոալիցիայի անունով հանձնաժողով ստեղծվի, միայն թե մեր հարցերի պատասախաները ստանանք։ Հիմնական մտահոգությունները նրանում է, որ ԲՀԿ-ն պատարաստ կինի հանձնաժողովի աշխատանքներին, եթե ժամկետի հետ կապված վերանայվի մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը” /հանձնաժողովի աշխատանքային ժամկետը չձգվի մինչեւ նոյեմբեր-հեղ./:

ՀԱԿ-ը դեմ է, որ հանձնաժողովը գաղտնի ՝ դռնփակ աշխատի։ ՛՛Իսկապես ուզում ենք խնդիրը ճշտել։ Հանձնաժողովի քանակն էլ ինձ չի հետաքրքրում, բացահայտնեք այդ գաղտնիքը, որը գաղտնիք է հասարակության, խորհրդարանի համար, բայց դրանք չեն բացահայտվի, եթե խորհրդարանում այդ հարցերը չբարձրացնեինք՛՛,-հայտարարեց Արամ Մանուկյանը:

Արամ Մանուկյանի խոսքով՝ փակ աշխատանքը ՀՀԿ-ի գաղտնի աշխատանքի գործելաոճի շարունակությունն է։ ՛՛Մեզ մի քաշեք մի ճահիճ, որի տակ եղել ենք այսքան տարիների ընթացքում: Էլի փակ գաղտնի։ Նիստերը կարող են լինել փակ, եթե դրա անհրաժետությունը կա՛՛:

 ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը մի քանի առաջարկներ հանձնաժողովին ներկայացնելուց հետո նշեց, թե դեմ է հանձնաժողովի կազմավորման սկզբունքին:

՛՛Ձեզ չթվա դուք ավելի հայրենասեր եք, քան ընդդիմությունը և “այլընտրանքը”: Մենք էլ չենք ուզում շոու դառնա, բայց հիմա դուք եք ուզում շոու անել, ցույց տաք, ասեք` բաց ենք: Եթե տեսնեք շոու է, եկեք փակենք։ Բայց փակն արդեն հանարության կողմից դարձել է անվստահություն, ասում է ինչի՞ եք փակ պահում, եթե հանրության հետաքրքրող հարցերն են այնտեղ քննարկվում՛՛:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ