02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ փողեր են մսխվել Սփյուռքի նախարարությունում՝ ըստ նորանշանակ նախարարի (տեսանյութ)

 Ես սփյուռքի նախարար նշանակվել եմ իմ քաղաքական թիմի կողմից, որպեսզի կարողանամ սփյուռքը ճանաչելու իմ փորձը, էնտուզիազմը բերել նորովի, ավելի թարմ կերպով գործունեություն ծավալել նախարարությունում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա նշեց, որ քաղաքական առումով այն ժառանգությունը, որ ստացել են նախորդ իշխանությունների կողմից, թույլ չի տալիս, որ պաշտոնյան ի սկզբանե ի կատար ածի այն ծրագրերը, որոնց համար նշանակվել է:

Նախարարը նշեց, որ նախորդ ծրագրերի հետ կապված՝ պիտի որոշում կայացներ՝ դրանք իրականացվելու են, թե ոչ: «Ես ոչ միայն եկել եմ փոփոխություններ բերելու, այլև պիտի ապահովեի նախարարության բնականոն ընթացքը: Մենք գտնում ենք, որ ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր: Իսկ մենք պարտավոր ենք լինել բաց ու թափանցիկ, հաշվետու մեր քաղաքացիների առաջ: Իսկ իրողությունը մեզ մտահոգվելու, կասկածելու առիթներ տվեց: Երկու օր առաջ, երբ մեր կասկածները բավականին հիմնավոր էին, ես հանդիպեցի պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, նրան ներկայացրի մեր մտահոգությունները»,-ասաց նա ու հավելեց, որ նախկինում միշտ նույն կազմակերպություններն են շահել տենդերներում:

Նախարար հավելեց, որ շռայլություններ են եղել տարբեր ծրագրերում, օրինակ՝ «Արի տուն» ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրի համար չորս հազար դրամ է տրամադրվել լանչի համար: «Գառ պիտի՞ մատուցեին ամեն մի երեխայի համար մեկական, սև խավիա՞ր, թե՞ ինչ»,-նկատեց նա:

Ըստ Հայրապետյանի՝ չի բացառվում, որ փողեր մսխելու մասն է խոսքը գնում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ