Հետհեղափոխական «էյֆորիան» անցնելուն պես հասարակությունը կգիտակցի. Առավոտ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, երեկ ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպմանը պատասխանից նաեւ հարցին, թե ինչ կարծիքի է այն երետւյթի մասին, երբ հանրությունը, մեղմ ասած, քննադատում, իսկ հաճախ՝ հայհոյանքների տարափ է տեղում այն լրատվամիջոցների վրա, որոնք վարչապետի եւ նրա թիմակիցների մասին քննադատական հրապարակումներ են անում: Աննա Հակոբյանը կարծիք հայտնեց, որ այդ փաստը մտահոգիչ է.
«Եթե այդ երեւույթը կազմակերպվեր, օրինակ, որեւէ կուսակցության կողմից, ապա խնդիրը լուծելի կլիեր, բայց հանրության բանադատությունն ինքնաբուխ է: Բայց կցանկանայի բոլորը գիտակցեն, որ եթե մամուլի կողմից քննադատություն չլինի, ցանկացած կառավարություն կարճ ժամանակ անց կձախողի»:
Աննա Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ հետհեղափոխական «էյֆորիան» անցնելուն պես հասարակությունը կգիտակցի, որ լրատվամիջոցներն իրենց նշանակությունը եւ վերահսկոդական գործառույթն ունեն, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի: Նա կոչով դիմեց բննադատող հանրությանը. «Թողեք մամուլն աշխատի, այլաողես կառավարության աշխատանքից դժգոհ լինելով՝ մարդիկ կրկին փողոցներ կփակեն: Հիմա մամուլն էլ ավելի քննադատող եւ հետեւողական պետք է լինի կառավարության աշխատանքի հանդեպ»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: