01 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Բացահայտված ցիրկ

Սփյուռքի նորանշանակ երիտասարդը կենդանի եթերում հրապարակավ հայտարարել է, որ պատից կախված մեծ ու փայլուն ուղղանկյունի ներսից իրեն է նայում ինչ-որ մեկի անիմաստ ու անբովանդակ հայացքը…

…կարճ ժամանակ անց երիտասարդը բացատրել է, որ հայտնաբերել է հայելին, ինչի մասին իրեն զեկուցել են. «Շատ չմանրամասնեմ, բայց ճշտել ենք, մի անհանգստացեք, ճշտել ենք: Ես այնտեղ եղել եմ, ինձ զեկուցել են, ներկայացրել են: Ասում են՝ ամեն նախարարություն ունի նմանատիպ հայելի»…

…երիտասարդը, հայտնաբերելով նախարարության առաջին բաժինը, շարունակում է հայտնաբերել նախարարության մյուս բաժինները ևս՝ ամեն շաբաթ մեկ բաժին… նորանշանակ նախարարը խնդրել է չխանգարել և թողնել, որ ծանոթանա պետական կառավարման մարմինների գործունեության սկզբունքներին, կառուցվածքին, ինչպես նաև մի շարք գեղարվեստական ստեղծագործությունների, այդ թվում՝՝ «Ոսկե բանալի», «Բրեմենյան երաժիշտները», «Չարի վերջը…»

…երիտասարդ նախարարը խոստանում է նոր բացահայտումներ անել…

© բացահայտված ցիրկ

Վահան Ասատրյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ