16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

«Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից». Արմեն Աշոտյան

 

Հունիսի 1-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հաձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել քննարկում՝ հանձնաժողովի անդամների և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի մասնակցությամբ:

Մասնակցել են նաև ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի խորհրդականները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արտաքին քաղաքական օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ կատարվել խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի արդյունավետ կիրառմանը:

Խոսելով արտաքին քաղաքական օրակարգին առնչվող հարցերի վերաբերյալ՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է բխի բացառապես երկրի ազգային շահերից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը՝ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի գերակայություններն են:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է արտաքին քաղաքականության ոլորտում միասնաբար գործելու կարևորությունը՝ դիվանագիտության գործիքակազմում խորհրդարանական բաղադրիչի լիակատար ներառականությամբ: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ