24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Տարոն Մարգարյանի ուղերձը

Սիրելի՛ երեխաներ,

այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:

Հայերիս համար, թերևս, ազգային առանձնահատկություն է երեխաներին անձնուրաց սիրելն ու նրանց մասին հոգ տանելը: Եվ այս տեսանկյունից բնավ պատահական չէ, որ մեծերիս համար չկա՛ իմ ու քո երեխա տարանջատումը: Դուք բոլորդ, իմ փոքրիկ բարեկամներ, մե՛րն եք, մե՛ր երեխաները և մեզ համար առանձնակի կարևոր է այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ: Ու համոզվա՛ծ եղեք, որ մենք՝ ձեր ծնողները, ուսուցիչներն ու հարազատները, անում ենք ամեն ինչ, որ դուք ունենաք անհոգ ու երջանիկ մանկություն, լինեք միշտ պաշտպանված և ստանաք լիարժեք կրթություն, որ արդարացնեք ձեզ հետ կապված մեր հույսերն ու իրականացնեք ձեր բոլոր երազանքները:

Իմ փոքրի՛կ բարեկամներ,

վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որ մեր քաղաքը լինի ավելի հարմարավետ ու գեղեցիկ, ձեր առօրյան էլ անցնի առավել հետաքրքիր և ուրախ: Ու ես համոզված եմ, որ մեծերիս ջանքերը կօգնեն ձեզ է՛լ ավելի շատ սիրել և գնահատել մեր 2800-ամյա մայրաքաղաքը, որի վաղվա իրական տանտերը լինելու է ձեզանից յուրաքանչյուրը՝ շարունակելով հոգ տանել Երևանի մասին ու շենացնել մեր սիրելի քաղաքը:

Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անհոգ մանկություն և անսպառ ժպիտ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ