08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Տարոն Մարգարյանը չի լռի

 

«Տարիներ շարունակ սրա հետ կապված հարվածներն ու մեղադրանքները միայն մեզ են ուղղվել, մինչդեռ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության գործառույթն է: Ավելին, այս ընկերության գործունեության վերահսկողությունը ևս Երևանի քաղաքապետարանի լիազորություններից դուրս է և իրականացվում է Ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից: Հանրությանը պետք է տեղեկացնել, թե ով և ինչի համար է պատասխանատու և ով պետք է պատասխան տա քաղաքացիների համար ստեղծված անհարմարությունների համար: Եթե ոմանց թվում է, թե թաքնվելով և հայտարարություններով հանդես չգալով անհայտ են մնալու, ապա չարաչար սխալվում են:

Մենք էլ ենք շարունակելու լինել պահանջատեր, քանի որ քաղաքացիները դիմում են մեզ, մենք էլ ձեզանից ենք պահանջում՝ անկախ նրանից, որ վերահսկողությունը Երևանի քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չէ: 

Կոնկրետ այս դեպքում անձրևընդունիչների մաքրումն ու սպասարկումը «Վեոլիա Ջուր» ընկերության պարտականությունն է: Արդեն կանխատեսումներ կան, որ այս շաբաթ էլ են սպասվում առատ տեղումներ: Գնացեք ամբողջ թիմով նախապատրաստվեք ու մաքրեք անձրևընդունիչները, որ նման խնդիրներ չլինեն»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը՝ աշխատանքային խորհրդակցությանն անդրադառնալով մայրաքաղաքում տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով ստեղծված իրավիճակին: Բանն այն է, որ տարիներ շարունակ անձրեւների արդյունքում մայրաքաղաքում երթեւեկությունը մեղմ ասած՝ անհարմար է դառնում: Քաղաքապետը ընդգծել է, որ անձրևաջրերի և, ընդհանրապես, ջրահեռացման, ինչպես նաև ջրամատակարարման համակարգերի սպասարկումը Երևանի քաղաքապետարանի գործառույթը չէ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ