25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից տասը միլիոն դրամ կնվիրաբերեմ հիմնադրամին. Արմեն Սարգսյան

«Հարց է ծագում՝ արդյոք Սփյուռքը իսկապես նրա համար է, որ դրսից դրամ ուղարկի և որևէ իրավունքներ չունենա։ Ես կարծում եմ՝ դա բացարձակապես սխալ է», – այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Մենք ունենք բարյերներ Հայաստանի և Սփյուռքի միջև։ Դրանք, ցավոք, շատ են։ Այդ բարյերները պետք է վերացնենք։ Քանի չենք վերացրել, նորից մնալու ենք այս հարցի առաջ՝ սփյուռքահայը պետք է օգնի ու իրավունքներ չունենա, իսկ հայաստանցին էլ պահանջի՝ տվեք, տվեք։ Եկեք մտածենք որպես մեկ ազգ։ Գուցե մեկ օր հասնենք նրան, որ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները ունենան իրավունք հայաստանյան ընտրություններին մասնակցեն։

Ես նկատել եմ հիասթափություն, ջղայնություն սռփյուռքի հայերի շրջանում, բայց կա նաև սեր, հետևաբար մեր նպատակներից մեկը պետք է լինի՝ որքան հնարավոր է ճիշտ, ազնիվ բաց ձևով ներգրավել Սփյուռքին։ Չասել՝ ձեր խնդիրը փողը տալն է, փողը տվեցիք, դե մի խառնվեք մեր գործերին», – ասաց նախագահը՝ ընդգծելով, որ իր ցանկությունն է, որ Սփյուռքը ներգրաված լինի հայաստանյան կյանքին։

Ապա նիստի ժամանակ Արմեն Սարգսսյանն ընտրվեց «Հայաստան» համահայկակյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

«Որպեսզի ցույց տամ իմ գնահատականը և բարձր վերաբերմունքը «Հայաստան» համահայկական հիմնադրամին, խոսք եմ տալիս, որ ՀՀ նախագահի աշխատավարձից տասը միլիոն դրամ կնվիրաբերեմ հիմնադրամին», – ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ