04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Փաշինյանի տեխնիկական հնարքը

«Երիտասարդներին ներգրավելը հիմնական մեսիջ ունի՝ հասարակությանը հասկացնել, որ նոր ոգի է բերվում կառավարման համակարգ. այն գաղափարախոսությունը, որ կար համաժողովրդական շարժման ժամանակ, ներմուծվում է արդեն կառավարման համակարգ»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ խոսելով նոր կառավարության կազմի մասին:

Հակոբյանը նշեց նաև, որ երիտասարդներին ներգրավելը նաև տեխնիկական հնարք էր: «Երիտասարդներին փոքր-ինչ խնայելու են քննադատել, այսինքն՝ քարտ բլանշ են տալու ժամանակի առումով: Իսկ ուժային կառույցներին չի խնայի հասարակությունը: Նախ նրանք փորձառու են, բացի այդ էլ 100 օր էլ չեն սպասի, կքննադատեն սխալների դեպքում»,-նկատեց նա:

Քաղաքական տեխնոլոգը շեշտեց՝ հիմա ամեն մեկը փորձելու է իր հարցը լուծել հասարակության շերտերից, ամեն մեկն ուզում է, որ իր խնդիրները շուտ լուծվեն: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ