10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ո՜վ Հայր, տո՛ւր ինձ ամենագեղեցիկ, ամենամեծ, ամենաթանկարժեք պարգևը

« Ո՜վ Հայր, տո՛ւր ինձ ամենագեղեցիկ, ամենամեծ, ամենաթանկարժեք պարգևը, որ ունես. Հիսուսին։ Երբ հիվանդ եմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Առողջությունն է։ Երբ ինձ տխուր եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ուրախությունն է։ Երբ ինձ տկար եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ուժն է։

Երբ ինձ միայնակ եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ընկերն է։ Երբ ինձ շղթայված եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Ազատությունն է։ Երբ ինձ մեղավոր եմ զգում, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Փրկիչն է։ Երբ սիրո կարիքն ունեմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Սերն է։ Երբ հացի կարիքն ունեմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Կյանքի Հացն է։ Երբ փողի կարիքն ունեմ, տո՛ւր ինձ Հիսուսին, որովհետև Նա Անսպառ Հարստությունն է։ Ո՜վ Հայր, իմ բոլոր խնդրանքներին միայն մի խոսքով պատասխանիր, Քո հավիտենական Խոսքով. Հիսուսով։ Ամեն »։

Հայր Սերաֆինո Ֆալվո

 www.mashtoz.org 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ