09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Խաղաղությունը այնքան բան է փոխում իմ մեջ…»./տեսանյութ

Անցյալում մի հուշ մոռացված,
Երազիս միջից առկայծեց,
Մարմրեց, կայծկլտաց ու մարեց…
-Աստղերն են հուշերն անմոռաց

Այսպիս խոհ-ապրումներով իր ներաշխարհի բովանդակությունն է ընթերցողին և իր կտավները գնահատող մարդկանց ներկայացնում բանաստեղծ, գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը: Գույների հրաշալի աշխարհում բնակվող գեղանկարիչը իր կտավները վրձնում է հիմնականում առավոտյան:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում գեղանկարիչը նշեց, որ արարելիս պետք է սթափ լինել: Գեղանկարիչը պատրաստվում է իր նոր ցուցահանդեսին.«Հիմա ապրում եմ գյուղում և այդ խաղաղությունը այնքան բան է փոխում իմ մեջ..»:

Խաչիկ Հարությունյանի կտավներն ու բանաստեղծությունները լրացնում են իրար և հյուսում խաղաղությունից ծնված սիրո և հավատի մի հեքիաթ:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

32764680_154915215360674_6548668324203462656_n

32621507_154916545360541_5462022013264592896_n

Ուզում եմ քեզ ցավ պատճառել,
Որ արտասվես գիշերով,
Ուզում եմ քեզ շպրտել հեռու,
Որ քամու հետ, տերեւի պես վերադառնաս,
Ուզում եմ քեզ մենակ թողնել,
Ինչպես լուսինը երկնքում,
Ուզում եմ կարոտիդ ապտակել,
Որ չվախենաս ամպրոպից,
Ուզում եմ մերկությունդ նկարել,
Որ բոլորը խենթանան տենչանքից……..

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ