15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Քեթրին Գրուպ»-ի սեփականատիրոջ հայտարարությունը

Առաջին անգամ ես  Հայաստան եկա 9 տարի առաջ՝ սրտումս ունենալով մի գեղեցիկ նախագիծ եւ շատ պատրանքներ: Ծրագրել էի բացել նոր սուպերմարկետների ցանց:

Բացահայտածս նոր երկիրը տարբերվում էր նախկինում տեսածս բոլոր երկրներից։ Շատ շուտով սիրահարվեցի ոչ միայն երկրին, այլև մարդկանց։ Երեք տարի սուպերմարկետների հետ կապված շատ հաջող ընթացող իմ ծրագիրն ավարտվեց, սակայն զգացմունքներս Հայաստանի հանդեպ մնացին անփոփոխ։ Ես գիտեի, որ Հայաստանը միշտ կմնա իմ սրտում։  

3 տարի առաջ ես ստացա հնարավորություն Հայաստանում որոշակի ներդրում կատարելու համար։ Ես ծանոթ էի այդ բիզնեսին իմ առաջին հայաստանյան այցելությունից։ Առանց երկմտելու՝ ընդունեցի մարտահրավերը, եւ կյանքս նորից կապեցի Հայաստանի հետ:

Այժմ տեսնում եմ, որ Հայաստանում նոր քամիներ են փչում: Չնայած չեմ անհանգստանում, սակայն պետք է մոտ լինեմ իմ բիզնեսին եւ իմ տնտեսական շահերին: Ես ներդրում եմ կատարել Հայաստանում եւ իմ համեստ ներդրման միջոցով օգնում եմ երկրին: Եվ, անկասկած, ես պետք է մոտ լինեմ իմ թիմին՝ իմ հայ ժողովրդին, եւ մոտ լինեմ իմ շահերին, որը ողջ թիմի շահն է:

Ես տեսնում եմ, որ վերջին օրերին բանանի գների տատանումները ոչ միայն ԶԼՄ-ների, այլեւ մարդկանց ուշադրությունն են գրավել: Սա շատ հաճելի է եւ շատ լավ նորություն է ինձ համար, քանի որ այն ինձ հնարավորություն է տալիս բացատրել, թե ինչպես է սահմանվում բանանի գինը:

Բանանի գինը որոշելը հեշտ գործ չէ: Այն շատ բարդ է:

Աշխարհում բանանի հիմնական մատակարար երկրներն են Էկվադորը, Կոլումբիան և Կոստա Ռիկան: Բոլորն էլ արեւադարձային կլիմայով երկրներ են: Ցանկացած երկրում գների վրա ազդում է առաջարկը եւ պահանջարկը: Բայց ոչ միայն սա: Գների վրա նաև ազդում են այլ երկրներում արտադրության ծավալները: Երբ մեկ երկրում ինչ-ինչ պատճառներով առաջարկը նվազում է, մյուս երկրում գները բարձրանում են:

«Քեթրին գրուպ»-ում մենք միշտ հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին, այդ իսկ պատճառով մշտապես փնտրում ենք լավագույն որակի միրգ: Ամենաորակյալ բանաններն աճում են Էկվադորում: Ահա թե ինչու բանաններն Էկվադորից ենք բերում:

Էկվադորում, ինչպես բոլոր երկրներում, գները սեզոնային են, հսկայական տարբերություններով:

Ձմռանը բանանի պահանջարկը եվրոպական եւ հյուսիսամերիկյան երկրներից շատ բարձր է, այդ պատճառով գները նույնպես շատ բարձր են լինում: Եթե մեկ տարի եղանակային պայմանների պատճառով առաջարկը սպասվածից քիչ է լինում, գները կարող են անսպասելիորեն փոխվել:

Ամռանը լրիվ հակառակն է: Պահանջարկն ավելի ցածր է, բայց առաջարկը նույնն է կամ նույնիսկ ավելի բարձր է, հետեւաբար գները կարող են կտրուկ նվազել։

Միեւնույն ժամանակ, Էկվադորյան  կառավարությունը խիստ վերահսկում է բանանի շուկան՝ գների կտրուկ անկումից խուսափելու համար:

Սակայն միայն մրգի գինը չէ, որ ազդում է շուկայի վերջնական գնի վրա: Էկվադորից Հայաստան նավով բանան բերելու համար պահանջվում է առնվազն 4 շաբաթ, եթե ամեն ինչ կանոնավոր կերպով է ընթանում։ Սակայն եղանակային պայմանները կարող են բացասաբար ազդել ժամանակի վրա: Բացի այդ, ամռանը նավերի վրա ավելի հեշտ է տեղ գտնել, քան ձմռանը: Դա նշանակում է, որ աշնանը եւ ձմռանը նավում տեղ ամրագրելու համար երբեմն անհրաժեշտ է վճարել ավելի բարձր գին:

Այնուհետև բանանը բեռնատարով բերվում է Հայաստան, ինչը շատ երկար ժամանակ է պահանջում, իսկ ձմռանը եղանակը կարող է բարդացնել մեքենաների ընթացքը: Ողջ ընթացքում բանանը պետք է լինի ջերմակայուն բեռնարկղերում, որպեսզի մրգի ջերմաստիճանը չփոփոխվի՝ անկախ եղանակային պայմաններից։

Ահա թե ինչու բանանի գինը սահմանելն իսկապես բարդ խնդիր է, հիմնականում՝ անկանխատեսելի: Դուք կարող եք հաշվարկել վերջնական գինը՝ միայն վերոնշյալ բոլոր հանգամանքներն ունենալուց հետո։

Այս տարի բանանի գներն Էկվադորում ռեկորդային են եղել վերջին 30 տարվա ընթացքում: Ինքս անձամբ երբեք չեմ տեսել այդքան բարձր գներ: Դրա պատճառը բերքի սակավությունն էր:

Այս ձմռանը Եվրոպայում վատ եղանակային պայմանները խոչընդոտեցին բեռնափոխադրմանը, ինչն իր բացասական ազդեցությունը թողեց գների վրա։ Այդ պատճառով ձմռանը մանրածախ առևտրի բարձր գին արձանագրվեց ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։

Այժմ գներն իջնում են, ինչպես ամեն տարի այս սեզոնին։ Այս տարի գնային տարբերությունը հսկայական է։

Այս ձմեռվանից հետո ոչ միայն հայերը, այլև բոլորը ցանկանում են այլևս չհանդիպել նման բարձր գների, սակայն սա միայն ցանկություն է, որովհետև բանանի գներն անկանխատեսելի են։

Այժմ ես Հայաստանում եմ և պատրաստ եմ պատասխանել հասարակության ցանկացած հարցի «Քեթրին գրուպ»-ի և նրա գործունեության վերաբերյալ։

«Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինո

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ