«Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանում ենք մշտադիրտարկող մարմին լինելու լիազորություն»

Նոր օրենսդրական կարգավորումներով Մարդու իրավունքների պաշտպանի համար սահմանում ենք մշտադիրտարկող մարմին լինելու լիազորություն՝ կապված հաշմանդամություն ունեցող անձանց հետ: Այսօր Ազգային ժողովում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ նշեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Նոր նախագծով ՄԻ պաշտպանը պետք է մշտադիտարկում իրականացնի, պարբերաբար այցելի այն վայրեր, որտեղ պահվում են հաշմանդամություն ունեցող անձինք, առաջարկներ ներկայացնի համապատասխան մարմիններին նրանց իրավունքների պաշտպանության մասով:
Մեկ այլ դրույթով հնարավորություն է տրվում, որ զինծառայողների եւ ազատազրկված անձանց մերձավոր ազգականները դիմեն օմբուդսմենին՝ նրանց իրավունքների պաշտպանության հարցով:
Բացի այդ, գործող օրենքում մի դրույթ կա, որ եթե ՄԻ պաշտպանին բողոք է եղել, ապա դրա մեջ առկա հանգամանքները չեն կարող ուսումնասիրման առարկա դառնալ այն պետական մարմինների կողմից, որոնց դեմ բերվել է այդ բողոքը: