«Ռուսալեզության» իսկական «մաստեր կլաս» ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը. Հրապարակ
Նոր կառավարության կազմավորումից հետո, փոխանակ նվազելու, առավել ինտենսիվ սկսեցին շրջւսնառվել Նիկոլ Փաշինյանի շուտափույթ ձախողման մասին «նախկինների» գուշակություններն ու «նավսումները»: Անշուշտ, դրան նպաստեց նաեւ կառավարությունում միանգամայն անհայտ մարդկանց, այսպես ասեմ՝ «քինդեր սյուրպրիզների» հայտնվելը, ինչը նման գուշակություններին մի տեսակ «հավաստիություն» է հաղորդում:
Եթե անկեղծ լինեմ՝ ինքս էլ առանձնապես մեծ հավատ չունեմ, որ նման թիմով Նիկոլ Փաշինյանին հաջողվելու Է մեծ գործեր անել: Բոլորս էլ հասկանում ենք, որ մի գեղեցիկ օր այս երիտասարդներից շատերը հասկանալու են, որ իրենց տեղում չեն, որ չեն ձգում հրապարակում տրված խոստումներին ու, մանավանդ, այն պատկերացումներին, որ իրենք են ունեցել պետության կառավարման, առաջընթացի, արտաքին հարաբերությունների, պաշտպանության, անվտանգության, սոցիալական խնդիրների եւ այլնի մասին:
Դիցուք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ըստ իս, ոչնչով չտարբերվեց ոչ միայն Սերժ Սարգսյանից, այլեւ Արտաշես Գեղամյանից եւ Հայկ Բաբուխանյանից: «Ռուսալեզության» իսկական «մաստեր կլաս» ցուցադրեց Նիկոլ Փաշինյանը Սոչիում՝ խոսելով ռուսական զինվորական շքերթից ու զինատեսակներից իր տպավորության մասին: Վստահաբար, դա դուր չեկավ հայ արեւմտամետ հատվածին, որն առանց այդ էլ «սրված» վիճակում էր Սոչի մեկնելու նախօրյակին Նիկոլ Փաշինյանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հեռախոսազրույցի նրբություններից:
Կարճ ժամանակ անց, երբ Արեւմուտքը վերջնականապես կհասկանա, թե ինչ Է տեղի ունեցել, կամ, ավելի ճիշտ, ինչու այսքան մեծ աղմուկից հետո ոչինչ տեղի չի ունեցել Հայաստանում, մեզանում դարձյալ կակտիվանան սաքունցներն ու մնացած բոլոր գրանտակերները, որոնք այս «հեղափոխության» արդյունքում հայտնվել են խաղից դուրս վիճակում:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: