Իրավապահ համակարգը լուրջ փաստի առաջ է կանգնած. Ժողովուրդ

Օրաթերթին հայտնի դարձավ, որ այս օրերին իրավապահ համակարգը կանգնել է լուրջ փաստի առաջ, ոստիկանության ղեկավար կազմում կադրային փոփոխություններից հետո, երբ պաշտոնանկ արվեց ոստիկանապետը, հրաժարական ներկայացրին նրա տեղակալները, ստորաբաժանումները մատնվել են անգործության: Մասնավորապես ոստիկանությունն այդպես էլ չի ծավալում օպերատիվ-հետախուզական գործունեություն, անկատար են մնում կասկածյալներին, վկաներին հայտնաբերելու եւնախաքննական մարմնին ներկայացնելու՝ քննիչների հանձնարարականները:
Օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց ոստիկանություն, սակայն մեր հարցերն անպատասխան մնացին: Իսկ մինչ այդ, հիշեցնենք, առանց այն էլ ոստիկանության եւ քննչական կոմիտեի միջեւ հարաբերությունները բարիդրացիական չեն եղել, շատ հաճախ քննիչները դժգոհում էին, որ ոստիկաններն օպերատիվ-հետախուզական աշխատանքներում թերանում են, աշխատում են ոչինչ չանել փոխարենը տեղեկանք ներկայացնելով որ հանձնարարականը կատարել են, բայց չեն հայտնաբերել: Հիմա, փաստորեն, այդ վիճակը գնալով ավելի է խորացել՝ արդեն պատճառաբանությամբ, թե «մեզ մոտ ամեն ինչ խառն է»:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: