18 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները:

«Մեր երկու երկրների միջև բարեկամական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնք տարիների ընթացքում վերափոխվել են ամուր քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության, ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական մեր հասարակությունների միջև:

Համոզված եմ, որ Ձեր առաջնորդության ներքո մեր երկրները կկարողանան շարունակել և ամրապնդել այն ուղին, որն արդեն ձեռնարկվել է՝ օգտագործելով Երևանի հետ հարաբերությունները Եվրամիության հետ առավելագույն կերպով զարգացող հնարավորությունները, որոնք թույլ կտան ձեր երկրին ամրապնդել ինստիտուտները և ժողովրդավարական գործընթացները, պաշտպանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, հիմք դնելով ավելի ավելի մեծ սոցիալական և տնտեսական բարգավաճման համար:

Հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել ածխատել կառուցողական ոգով տարածաշրջանային այլ դերակատարների հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-ասված է Պաոլո Ջենտիլոնիի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ