08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Եթե չփորձենք մտցնել ինչ-որ նորություններ, աշխարհն ուրիշ ձև չի նայի Արցախի հարցին. փորձագետներ

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ այն, ինչ կատարվում է ներքին քաղաքականության մեջ, պիտի իր ամրագրումներն ունենա նաև արտաքին քաղաքականության մեջ: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը՝ խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի խնդրի հետ կապված հայտարարության մասին: 

Միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանն ընդգծեց, որ Ադրբեջանի պահանջն է, որ հայերը միայն Արցախից դուրս չգան , այլ ավելին: «Այսօր եթե չփորձենք մտցնել ինչ-որ նորություններ, աշխարհն ուրիշ ձև չի նայի այդ կոնֆլիկտին: Մենք տեսնում ենք նույնիսկ ԵԱՀկ բանաձևերը, որտեղ այս կոնֆլիկտը ներկայացվում է որպես Հայաստանի ոււ Ադրբեջանի միջև խնդիր՝ մի կտոր հողի համար: Այսօր մենք նայում ենք այն մոտեցումները, որի մասին խոսում է Մինսկի խումբը»,-նշեց նա:

Արման Նավասարդյանն, անդրադառնալով արտաքին քաղաքականության հետ կապված մյուս հարցերին, նշեց, որ ամենամեծ շահարկումները եղան առաջին իսկ պահից՝ մեղադրելով, որ Նիկոլ Փաշինյանը կտրուկ փոխել է իր քաղաքական տեսլականը: «Ընդդիմադիրները, որ այդպես քարկոծում էին, մոռանում են շատ տարրական իրողություններ, որ օրինակ՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին Հայաստանը փոխեց իր դիրքորոշումը ու գնաց դեպի ԵՏՄ»,-ասաց նա:

Վերջինս նկատեց, որ «թավշյա» հեղափոխության առաջատարները շատ ճիշտ դիրքորոշում են գրավել արտաքին քաղաքականության ուղղությամբ, որ բոլոր կենտրոնների հետ պետք է պահել հայաստանաբևեռ ու հավասարահեռ քաղաքականություն:

Հովհաննես Իգիթյանն էլ ասաց, որ պետք չէ մոռանալ, որ Հայաստանի գազամուղին ՌԴ-ից է գալիս, թե որքան ենք մենք կախված ՌԴ-ից: «Նախորդ իշխանությունները կաշկանդված էին լեգիտիմությամբ, նոր իշխանությունները այդ խնդիրը չունեն, հետևաբար պետությունների հետ հարաբերվելու խնդիր էլ չպիտի ունենան»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ