ԲՀԿ-ն ՀԱԿ-ի ակցիաներին կմասնակցի. Առավոտ
ԲՀԿ պատգամավոր Էլինար Վարդանյանից”Առավոտ”-ը հետաքրքրվել է` այս ընթացքում քաղաքական հայացքների համար դատապարտվեցին ՀԱԿ ակտիվիստները, ինչո՞ւ ԲՀԿ-ն չկանգնեց նրանց կողքին ու չի մասնակցում ՀԱԿ-ի կողմից ի պաշտպանություն ակտիվիստների կազմակերպվող ակցիաներին:
Նա պատասխանել է. “ՀԱԿ ակտիվիստների դատավճիռը կայացնելուց հետո հենց աոաջինը ես եմ դատապարտել կայացրած դատավճիռը` գտնելով, որ դա խիստ պատիժ է, այսինքն` դա քաղաքական ենթադրություններ անելու հիմք է հանդիսանում:
Միեւնույն ժամանակ մենք այս հարցի վերաբերյալ համագործակցում ենք մեր ՀԱԿ-ի գործընկերների հետ: Ավելին` պայմանավորվածություններ ունենք մասնակցելու ՀԱԿ-ի կողմից կազմակերպվող ակցիաներին: Այնպես որ, չպետք է համաձայնեմ այն մտքի հետ, որ մենք չենք կանգնում մեր գործընկերների կողքին”: