07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Կառավարությունը շարունակելու է աշխատել. Է. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստում քննարկվել են ներկուսակցական, ներքաղաքական հարցեր: Այս մասին լրագրողների հետ ճեպազորւյցում նիստի ավարտից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Պատասխանելով լրագրողների հարցերին` նա մասնավորապես անդրադարձավ խորհրդարանական ոչ իշխանամետ 4 ուժերի` կառավարությանը անվստահություն հայտնելու նախաձեռնությանը:

Ըստ Շարմազանովի նիստում նման հարց չի քննարկվել, ՀՀԿ-ի օրակարգում կառավարության փոփոխության հարց չկա, եւ կառավարությունը` երկրի նախագահի հետ միասին իրականացնում է իր առջեւ դրած ծրագրերը, փորձում է լուծում տալ այն խնդիրներին որոնք առկա են:

“Իշխանական այդ ուժերը պառլամենտում փոքրամասնություն են եւ դա հիշեցնում է շոու կամ փոթորիկ մի բաժակ ջրում: Այլ երկրներում եթե անվստահության հարց է բարձրացվում, ապա հանրությանը ներկայացվում է ստվերային կառավարությունն ու ծրագիրը:

Սակայն այդ 4 ուժերից որեւէ մեկը չի ներկայացրել իր ստվերային կառավարությունը, ծրագրերը, եւ այս օրերի քննարկումները ցույց են տվել, որ դրանք լուրջ արդյունքներ չեն հանգեցնի”,-ասաց Շարմազանովը:

 Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ