”Նախագահի որոշումը չկատարվեց”
”Վերջին թանկացումները շատ խիստ էին, սակայն փորձում են մեղմացնել, ավելի մեղմ ներկայացնել”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Սպառողների միության” նախագահ Արմեն Պողոսյանը: Նա հայտնեց, որ շղթայական գնաճ է եղել ու սա մեծ հարված է մեր տնտեսության համար:
”Ընդհանուր թանկացումը բերում է անելանելի վիճակի, կաթնամթերքն սկսել է թանկանալ ու ավելի կթանկանա: Բացի մսից բոլորը թանկանում են”,-նշեց Պողոսյանը, ապա հավելեց. ”Գազի գինը սահմանվում է Կրեմլում ու այստեղ մենք անելիքներ չունենք”:
Բանախոսը նկատեց, որ մի քանի տարի առաջ նախագահն ուներ որոշում ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, ու այդ հանձնաժողովը ստեղծեց: ”Սակայն կորավ, մարեց, մոռացվեց ամեն ինչր, նախագահն ուներ հստակ որոշում գերատեսչություններին հայթայթել միջոցներ ”Հայռուսգազարդում” Հայաստանի մասնաաժինն ավելացնելու, բայց չկատարվեց”,-եզրափակեց Պողոսյանը: