16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան հանդիպման տպավորությունը շատ ծանր է. Տիգրան Պասկեւիչյան

ՀՀԿ խմբակցություն-Նիկոլ Փաշինյան այսօրվա հանդիպման տպավորությունը շատ ծանր է։ Դա քաղաքական ուժի եւ չ՝ քաղաքական մարդու հանդիպում էր, որի ընթացքում առաջինն անխուսափելի օրակարգ էր թելադրում, երկրորդը՝ խույս տալիս։

Հանրապետականին չսիրենք, ատենք, զզվենք, պախարակենք, այպանենք, միեւնույնն է Հայաստանի հրատապ օրակարգում եղել ու մնում են Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը եւ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հարցերը կամ հակառակը՝ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եւ Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը։

Համաժողովրդական բուռն շարժման ոգեւորությունն, իհարկե, թույլ չի տալիս առաջնադասել այս ճշմարտությունը, բայց Նոր Հայաստանում ապրելու համար պետք է երբեմն հետ նայել ու տեսնել Հին Հայաստանը։ Ֆեյսբուքյան հանրագրում գրել է հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ