21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Փաշինյանը պահանջում է չհետևել իր նախորդ կոչին

Ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով հայ ժողովրդին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում եմ դադարեցնել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին հեռախոսային պահանջագրեր ներկայացնելու գործընթացը։

Սա անհրաժեշտ է ՀՀԿ խմբակցության հետ վաղվա հանդիպումից առաջ աշխատանքային մթնոլորտ ձևավորելու համար։ Շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը արձագանքել էր նրան, նշելով որ ինքն էլ Փաշինյանի և նրա կնոջ հեռախոսահամարները կարող է տարածել:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանն էլ հրավիրել է Փաշինյանին հանդիպման:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ