25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն

Անկարայում Գերմանիայի դեսպան Մարտին Էրդմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն։ Թուրքիայի ԱԳՆ-ն մտադիր էր իր մտահոգությունը հայտնել գերմանացի դեսպանին՝ Գերմանիայում «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժեր» (ԺԻՈՒ-YPG) քրդական խմբբավորման գործունեության առթիվ։

Սակայն պարզվել է, որ այդ պահին Էրդմանը Անկարայում չի գտնվում, նրա փոխարեն ԱԳՆ է ներկայացել Անկարայում Գերմանիայի դեսպանության խորհրդականը։

Գերմանական մամուլի համաձայն՝ դեսպան Էրդմանը, ով ընդամենը 2 տարի է Անկարայում զբաղեցնում այդ պաշտոնը, արդեն 21 անգամ կանչվել է արտգործնախարարություն և նրան բողոքի նոտա է տրվել։
Աղբյուրն արձանագրում է, որ գերմանական «Die Welt» թերթի լրագրող Դենիզ Յուջելի ազատ արձակումից հետո թուրք-գերմանական լարվածությունը որոշակիորեն մեղմացել էր։ Սակայն Թուրքիան շարունակում է ամենատարբեր մակարդակներում իր դժգոհությունը հայտնել Գերմանիային՝ Թուրքիայում ահաբեկչական խմբավորում համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) և նրա թևը հանդիսացոսղ ԺԻՈՒ-ի՝ Գերմանիայում ծավալած գործունեության առթիվ։

Աղբյուր`  ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ