Դեմիրթաշը կմասնակցի Թուրքիայի նախագահական ընտրություններին
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը կառաջադրի իր թեկնածությունը հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք վաղաժամ նախագահական ընտրություններում։
Դեմիրթաշի թեկնածությունն առաջադրելու առաջարկն արվել է ԺԴԿ-ի խմբակցության նիստում: Որպես մեղադրյալ կալանավորված քուրդ քաղաքական գործիչը դրական պատասխան է տվել։
Աղբյուրը հիշեցնում է, որ կուսակցություններն իրենց թեկնածուներին կարող են առաջադրել մինչև մայիսի 1-ը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել երկրում վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացնելու հարցում: Նախատեսվում է, որ ընտրությունները անցկացվելու են 2018թ․ հունիսի 24-ին։
Մինչ Էրդողան-Բահչելի հանդիպումը Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին: