Վաշինգտոնը Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում
ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վեսս Միթչելը հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում ստորագրված պայմանագրերը մտահոգություն են առաջացնում։
Նշել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը Սիրիայի հարցում ռիսկեր է պարունակում և միաժամանակ մտահոգում է ԱՄՆ-ին։
«Թուրքիան պետք է հիշի, որ Սիրիայի ռազմավարական հարցերում զիջումների գնալը վտանգավոր է: Չնայած Թուրքիան ունի մտերիմ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ՝ պաշտոնական Անկարան խորացնում է համագործակցությունը Իրանի և Ռուսաստանի հետ։ ԱՄՆ-ի շահերից է բխում, որ Թուրքիան Արևմուտքի հետ պահպանի ռազմավարական և քաղաքական միասնություն»,-ասել է ամերիկացի պաշտոնյան։
Խոսելով Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերի շուրջ պայմանագրի մասին՝ Միթչելն Անկարային հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ կարող է կիրառել պատժամիջոցներ։ Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերի գնումը կարող է բացասաբար ազդել Թուրքիային՝ ամերիկյան «F-35» նոր սերնդի ռազմական ինքնաթիռների մատակարարման վրա, որոնց շուրջ ԱՄՆ-ն ու Թուրքիան պայմանավորվածություն ունեն։
Միթչելը նաև ասել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար կարող է հիմք ծառայել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքը։