10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում է. ծրագիրն է մանրամասնում

Երեւանի Ֆրանսիայի հրապարակում ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության բողոքի ակցիայի մասնակիցները հանրահավաք են սկսել։

Հանրահավաքն ընթանում է այն վայրում, որը օրեր շարունակ փակ է եղել։ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, տեխնիկան Բաղրամյան պողոտա բարձրացնելը հնարավոր չէ, եւ պետք է հանրահավաք անել Ֆրանսիայի հրապարակում։ «Ես Օսիպյանի հետ խոսել եմ, երաշխիք է տվել, որ փշալարարեն առաջ չի բերի։ Իջնում ենք ներքեւը հանրահավաք անենք»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք , որ կեսօրին Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Նիկոլ Փաշինյանը անցավ փշալարերի վրայով, նրան հետեւեցին այլ ցուցարարներ: Ոստիկանությունը հատուկ միջոցներ, մասնավորապես, լուսաձայնային նռնակներ կիրառեց ցուցարարների նկատմամբ: Բախումների հետեւանքով վիրավորվել է 46 անձ, այդ թվում ինքը՝ Նիկոլ Փաշինյանը: Վիրավորներից վեցը ոստիկաններ են։

Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց են տեղափոխվել նաեւ երկու անձինք՝ ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն ու Զավեն Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ