17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոն դարձնելու շուրջ

Հայաստանի անձավագիտական կենտրոնը ներկայացնում է Մագելի քարանձավը զբոսաշրջային կենտրոն դարձնելու վերաբերյալ իր տեսակետը: 

Ստորերկրյա խոռոչները /քարանձավները, կարստային հորերը, ժայռածածկերը և այլն/ որպես բնական և մշակութային ժառանգության հուշարձաններ, սկսած 19-րդ դարի վերջերից, գրավել են գիտնականների և զբոսաշրջիկների ուշադրությունը, հաճախ դառնալով ռեկրեացիոն գործունեության  օբյեկտներ:

 Համաձայն Անձավագիտության համաշխարհային միության /UIS/ տվյալների, ներկայումս

Աշխարհում բարեկարգված և սարքավորված են ավելի քան 1000 քարանձավներ, ուր տարեկան այցելում  են մոտ 170 մլն. զբոսաշրջիկներ, որոնք կապված քարանձավներ այցելելու հետ` ծախսում են մոտ 2,5  մլրդ. դոլլար:

Այս առումով հետաքրքրիր իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանարապետությունում. չնայած այն հանգամանքին, որ մեր երկիրը հարուստ է քարանձավներով, սակայն դրանցից և ոչ մեկում մինչև օրս չեն ստեղծվել պայմաններ` ճանաչողական զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար:

1980-ական թթ. Հայկական ԽՍՀ Եղեգնաձորի շրջանում հայտնաբերվեցին քարանձավներ, որոնց նախնական հետազոտությունը ցույց տվեց, որ դրանք ունեն զգալի չափեր և կարստային հարուստ  “հարդարանք”: Ելենելով այդ հանգամանքից Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհուրդը 1981 թ. որոշում ընդունեց այդ քարանձավների ուսումնասիրության, պահպանության և զբոսաշրջության նպատակով օգտագործելու մասին:

1985 թվականին Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Պատմության  և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչությունը ձեռնամուխ եղավ Մագելի քարանձավի ուսումնասիրության աշխատանքներին: Իրականացվեցին մեծածավալ ինժեներա-հետախուզական և նախագծային աշխատանքներ, որոնք սակայն մնացին անավարտ ԽՍՀՄ փլուզման և ֆինանսական միջոցների անբավարության հետևանքով:

Հաշվի առնելով վերոհիշյալ հանգամանքները, ՛՛Ինկար՛՛ ՍՊԸ-ն նախաձեռնել է ՀՀ Վայոց ձորի մարզի Մագելի քարանձավում համալիր անձավագիտական ուսումնասիրությունների կատարումը` այն  բարեկարգելու և ճանաչողական նպատակով օգտագործելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում 2004-2007 թթ. ընթացքում կատարվել են ուսումնասիրություններ` ինժեներա-գեոդեզիական և ինժեներա-տեղագրական, ինժեներա-երկրաբանական, հիդրոերկրաբանական հետազոտություններ և միկրոկլիմայական դիտարկումներ:

Ստացված արդյունքները ցույց են տվել, որ դրանք բարենպաստ են քարանձավում զբոսաշրջային գործունեություն ծավալելու համար: Եվ չնայած այն հանգամանքին, որ այն աղքատ է կարստային գոյացություններով, այնուհանդերձ քարանձավն ունի ճանաչողական մեծ արժեք և կարող է հանդիսանալ զբոսաշրջային նոր օբյեկտ` բազմազանություն մտցնելով Հայաստանի` հիմնականում մշակութային ուղղվածություն ունեցող տուրիստական պրոդուկտի շարքում: Միաժամանակ քարանձավի նման օգտագործումը կնպաստի նրա պատշաճ պահպանությանը:

Ծրագրի իրակացման արդյունքում կազմակերպվելու է ստորգետնյա էքսկուրսիոն երթուղի` 260 մ երկարություն ունեցող բետոնե լուսավորված արահետի տեսքով, որտեղ ցուցադրության օբյեկտներ են հանդիսանալու քարանձավի երկրաբանական և գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված գոյացությունները` երկրաբանական կտրվածքները, կարստային հոսքերը, ստորգետնյա ռելիեֆի ձևերը և այլն:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանարապետությունում բացակայում են քարանձավերի նախագծման, բարեկարգման, ինժեներային սարքավորման, քարանձավերի էկոհամակարգերի պահպանության վերաբերյալ նորմատիվային փաստաթղթերը, այդ պատճառով էլ Մագելի քարանձավի բարեկարգման և օգտագործման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև առանձին երկրների կողմից ստեղծված նորմատիվային փաստաթղթերը և քարանձավների շահագործման երկարամյա փորձը:

Քարանձավն այսօր էլ օգտագործվում է զբոսաշրջային նպատակներով: Այցելությունները հատկապես շատ են գարնանային, ամառային և աշնանային ամիսներին, սակայն դրանք իրականացվում են անկանոն, և վերահսկողության բացակայության պատճառով տուժում է քարանձավի առանց այն էլ աղքատիկ հարդարանքը, չղջիկները, մշակութային շերտը: Մեր կողմից առաջարկվող ծրագրի նպատակը այցելությունների կանոնակարգումն է` :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ