31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել 2 ընկերության մրցութային հայտերը մերժելու մասին հրապարակումների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել լրատվամիջոցներում հրապարակված «Վիգեն Սարգսյանը պատերազմ է հայտարարել մատակարարներին և ընկերություններին` նրանց մեջ տեսնելով բացառապես օրինախախտների» վերնագրով նյութի վերաբերյալ:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ 2018թ. ՀՀ ՊՆ կողմից իրային միջոցների ձեռք բերման համար հայտարարվել է «ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ԲՄԱՊՁԲ-7/24» ծածկագրով մրցույթ:

«Նշված ծածկագրով մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել թվով 9 կազմակերպություն, որոնցից 7-ը մրցույթի ծածկագիըը նշել էր ճիշտ, իսկ 2-ը` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊընկերությունները հայտի ապահովման բանկային երաշխիքի մեջ սխալ նշումներ էին կատարել. մասնավորապես նշել էին` հրատապ բաց մրցույթ, իսկ հրավերով պահանջվող մնացած բոլորփաստաթղթերը լրացվել էին բաց մրցույթ:

Արդյունքում վերոնշյալ երկու ընկերությունների հայտերը գնահատվել են ոչ բավարար և մերժվել ենհամաձայն ՀՀ ՊՆ ընթացակարգերի»,- գրել է Հովհաննիսյանը:

Հատկանշական է, որ «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության` հիշատակվող ընթացակարգի մասով, Գնումներիբողոքարկման խորհուրդ ներկայացված դիմումը բողոքաբերի կողմից չեղարկվել է, ինչը ըստ էությանփաստում է բողոքի առարկայի բացակայության մասին, որից հետո նույն ընթացակարգի շրջանակներումՀՀ Գնումների բողոքարկման խորհրդի կողմից բողոքարկման վարույթ է ընդունվել քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը:

Վ. Իսրայելյանի բողոքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ՆՏԱ դեպարտամենտի կողմից ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդ ներկայացվել է համապատասխան դիրքորոշումը: Այնուհետև, ՀՀԳնումների բողոքարկման խորհրդի անդամ Մ. Անանյանի թիվ ԳԲԽ-ԱՄ-2018/43 առ 03.04.2018թ. որոշմամբ քաղաքացի Վ. Իսրայելյանի բողոքը մերժվել է:

Ավելին, 2017թ-ի ապրիլի 14-ին կնքված ԲԸԱՀԱՊՁԲ-7-7 պայմանագրի շրջանակներում «ԳԵՎԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից մատակարարված կիսավարտիք մեկանգամյա օգտագործմանապրանքատեսակից 52 000 հատ հետ է վերադարձվել մատակարարին, անորակության պատճառով, իսկ կազմակերպության նկատմամբ կիրառվել են տույժեր և տուգանքներ:

Գնահատող հանձնաժողովը հիմք ընդունելով վերոհիշյալ անճշտությունը և առաջնորդվելով ՀՀ գնումների ոլորտը կարգավորող օրենսդրությամբ` «ԳԵՎԳՐՈՒՊ» և «Մասիսի Գարուն ԿՖ» ՍՊընկերությունների հայտերը մերժել է: Մրցույթի ընթացակարգի հետ կապված գործընթացը ՀՀ պաշտպանության նախարարի հետ կապելը անհիմն է, քանի որ մրցույթային հանձնաժողովըանկախ մարմին է և նրա անդամները գործում են բացառապես ՀՀ գնումների ոլորտը կանոնակարգող օրենսդրության պահանջներին համապատասխան: Նրանց հիմնական գործառույթն է, ապահովել պարզ ու արդարացի մրցույթներ, որով ՀՀ ՊՆ կարիքները բավարարվեն որակյալ ապրանքատեսակներով:

 
 
 
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ