22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ովքեր են այդ ամերիկյան ընկերության բաժնետերերը

ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ-ում խնդրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին հրապարակել այն բաժնետերերի ցանկը, ովքեր գնել են Որոտանի ՀԷԿ-ը: Մինասյանը հետաքրքրվեց, թե արդյոք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այդ գործարքը համարում է մասնավորեցում:

Պատասխանելով՝ Նազարյանն ասաց, որ այդ հարցում իրենք ղեկավարվել են էներգետիկայի մասին օրենքով: ՛՛Այնտեղ հստակ գրված է, որ մեր հանձնաժողովը միայն այն մասով է նայել, որ թույլ չտա շուկաներում կենտրոնացում, խոշորացում, որպեսզի մենք կարողանանք մեր գործառույթները կատարելիս չընկնել խոշորացված ընկերությունների ճնշման տակ:

 Ինչ վերաբերում է այլ հարցերին, մենք բանակցային կողմ չենք եղել: Ես ձեր բարձրացրած հարցերին պատասխանել չեմ կարող: Ես միայն կարող եմ վերջին հարցին պատասխանել՝ովքեր են այդ ամերիկյան ընկերության բաժնետերերը՚՛՛- ասաց Նազարյանը:

Նա նկատեց, որ մինչ այժմ այժմ սա առաջին ամերիկյան կապիտալով ընկերությունն է, ում ՀՀ կառավարությունը ինչ-որ բան է վաճառում էներգետիկայի բնագավառում: ՛՛Եթե կառավարությունը նպատակահարմար է համարում վաճառել, ավելի լավ է՝ էդպիսի այլ կապիտալով պետությանը վաճառենք, որ նաև ամերիկյան էներգետիկայի մշակույթը ներմուծվի այստեղ, մրցակցություն լինի՚՛՛,- եզրափակեց Նազարյանը: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ