20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Աստված ճանաչում է նրանց ճանապարհները

Երանելի է այն մարդը, ով որ՝ ամբարիշտների խորհուրդների մեջ ոտքն իր չդրեց, ո՛չ էլ ընթացավ մեղավորների ճանապարհներով, և ո՛չ էլ նստեց ժանտ մարդու աթոռ: Այլ գիշե՛ր-ցերեկ, ամե՛ն ժամանակ նա խորհեց Տիրոջ օրենքի մասին, կամք արեց ապրել ա՛յդ սահմաններով. պիտի նմանվի մարդն այդ մի ծառի, որ տնկվել է կենդանարար ու արդար ջրերի ընթացքների մոտ. պտուղ է տալիս ճի՛շտ ժամանակին, նրա տերևը չի՛ թափվում բնավ, իսկ ինչ գործ անի՝ հաջողությա՛մբ է հասցնում ավարտին: Ամբարիշտները այդպես չե՛ն ապրում, այլ ինչպես փոշին հողմի բերանում՝ հոսո՜ւմ են նրանք երկրի վրա: Եվ այդ բաների պատճառով է, որ դատ ու դատաստան անելու ժամին՝ ամբարիշտները չե՛ն արդարացվելու, ո՛չ էլ երբևէ վերև կհանվեն մեղավոր մարդիկ՝ արդա՛ր խորհրդով հավաքույթներում: Որովհետև որ՝ Տերն արդարների՛ ճանապարհներն է միայն ճանաչում, իսկ ճանապարհներն ամբարիշտների՝ պիտի կորստի տանեն իրենցով գնացողներին: 

Սաղմոս Ա

Գրաբարից փոխադրությունը` Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ