17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչով են նման Բագրատյանն ու Շաբոյանը

՛՛Դժբախտաբար, թե բարեբախտաբար դուք ինձ նման օպտիմիստ եք՛՛,-այսօր ԱԺ-ում դիմելով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Ապա Բագրատյանը խնդրեց օպտիմիստ Շաբոյանին ներկայացնել այն ցուցանիշը, որ մատնանշեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Շաբոյանը պատասխանեց, որ Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակում է մրցունակության ինդեքսը, դա տնտեսության մասին ամփոփ զեկույց է: Ըստ տնտեսության վրա շուկայում գերիշխող դիրք ունեցողների ազդեցության ցուցանիշի՝ ՀՀ-ը 144  երկրների շարքում հայտնվլ է 75-րդ տեղում: Մեկ այլ ցուցանիշով՝ հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետությամբ ՀՀ-ը 19 կետով առաջ է գնացել ու  97-րդ տեղում է:Տեղական մրցակցության ուժգնության ցուցանիշով ՀՀ-ը կրկին 97-ն է:

Բագրատյանը նաև հարցրեց, թե արդյոք կա ուսումնասիրություն, թե փոքր, միջին և մյուս ձեռնարկությունների որ հատվածն է մոնոպոլացված, և ինչպես են բաշխվում ԿԲ վարկերը նույն սեկտորների մեջ:

Շաբոյանը պատասխանեց որ այդ տվյալներն իրենք չունեն: ՛՛Փոքր ու միջին ձեռնարկություններիի հետ կապված մենք նման ցուցանիշի չենք տիրապետում ու վերլուծություն չենք իրականացնում, ոչ թե ՀՆԱ-ի ճյուղերն են ուսումնասիրում, այլ ապրանքների շուկաները՛՛:

Նախորդ տարի ՏՄՊՊՀ-ը 13 ապրանքային շուկա է ուսումնասիրել ու պարզել, որ 7-ը եղել են միջին կենտրոնացվածության, երկու ապրանաքային շուկան՝ ցածր, իսկ երկուսը՝ բարձր կենտրոնացվածության: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ