՛՛Գազի մարդ եմ դարձել՛՛
_1391511877.jpg)
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի կողմից ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված անհասականալի հարցերը պարզելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով Գագիկ Մինասյանի տեսակետին, թե գազի գնագոյացման համար Հանրային ծառայությունները կարգավորող հաձնաժողովը պետք է տեղյակ պահեր ԱԺ-ին, Մանուկյանն ասաց, Հանրային ծառայություններոը կարգավորող հաձնաժողովը իրավասու չէ պատասխանել այս հարցերին: ՛՛Մասնավորապես թե ինչու մենք միջազգային կառույցներին տեղյակ չենք պահել գազի գնի պարտքի մասին, ամենևին Ռոբերտ Նազարյանի գործը չէ, Պետական պարըք ձևավորելու մասին բյուջեի մեջ մեղադրելը և պառլամետին տեղյակ պահելը բացարձակ Ռոբերտ Նազարյանի գործը չէ, դա մեր վերահսկողության հարցն է և կառավարության պարտականությունը՛՛,-նկատեց նա:
Ըստ Մանուկյանի՝ քաղաքացուն չի հետաքրքրում, թե իշխանություններն ինչ պայմանագիր են կնքել Ռուսաստանի հետ և թե ինչ գնով: ՛՛Նրան հետաքրքիր է, թե դու ինչու ես իրեն վաճառում չորս հարյուր դոլար գազ՛՛:
Իսկ երբ Հրանտ Բագրատյանը տեղից ինչ-որ բան հուշեց, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կատակեց, թե չհուշի Մանուկյանին:
՛՛Ինձ հուշելու կարիք չկա, ես այնքան եմ խորացել այս հարցերի մեջ, որ դառել եմ գազի մարդ, ես կարող եմ ասել բոլորին՝ ինչ անել՛՛,-արձագանքեց Մանուկյանը: