Զուրաբյանը ՛՛շոկի՛՛ մեջ է ընկել
՛՛Մենք արնախում հեղափոխականներ չենք, և մեր նպատակն այն չէ, որ մենք արյուն թափենք, գլուխներ կտրենք, մենք այդ ցակությունը չունենք՛՛,- այսօր Ազգային ժողովում ՛՛գազայաին պայմանագրերի՛՛ հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ոչ իշխանական ուժերի առաջարկի վերաբերյալ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
՛՛Նախ մեր ժողովուրդը ցանկանում է հասկանալ, թե այդ ոնց է ստացվում, որ աշխարհի ամենաէժան գազը ստացող ժողովուրդը, այդ նույն գազի համար աշխարհում ամենաթանկ գինն է ստանում: Մարդիկ ուղակի շոկի մեջ են. անկեղծ ասած ես էլ էի շոկի մեջ, երբ ստացա գազի իմ հաշիվը՛՛,-հավելեց նա:
ՀԱԿ պատգամավորը շեշտեց, որ ժամանակավոր հանձնաժողովից իրենք սպասում են մի քանի հարցերի պատասխան, որոնցից ամենակարևորը պարզելն է, թե ինչպես է ձևավորվում գազի գնագոյացումը Հայաստանի սահմանից մինչև սպառող: Ըստ նրա՝ կան խախտումներ, որոնց պատասխանները չստանալու դեպքում դրանք կարող են դառնալ կառավարությանն անվստահություն հայտնելու իրավական հիմք:
Դիմելով ԱԺ մեծամասնությանը Զուրաբյանն ասաց. ՛՛Կատարված են աղաղակող հանցագործություններ, գանձագողություն, թալան և հարցը շատ պարզ է՝ եթե կառավարությունը և իշխող մեծամասնությունը պատրաստ են շիտակ խոսակցությանը մեր ժողովրդի հետ, եթե նրանք ունեն բոլոր հարցերի պատասխանները կամ պատրաստ են ապօրինությունների համար պատասխանատվության կանչել կառավարությանը, ուրեմն դուք կարող եք հեշտությամբ համաձայնել ժամականավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին և մենք բոլորվս միասին ժողովրդին ցույց կտանք, որ պատրաստ ենք բաց և հրապարակայնորեն քննարկել այս խնդիրները:
Մենք պատրաստ ենք ՀՀԿ-ի հետ համագործակցել այս հարցի շուրջ՝ ժողովուրդը սպասում է, արեք ձեր կոնտրառաջարկը”: