28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուստամյանն անեկդոտ հիշեց

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն այսօր ներկայացնելով խմբակցության տեսակետը ՛՛գազային պայմանագրերի՛՛ հետ կապված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին՝ անեկդոտ պատմեց, թե մի մարդ ավտոբուսից իջնում է առանց տոմսի, մեկը գալիս է և այդ մարդուց պահանջում է ավտոբուսի տոմսը ցույց տալ: ՛՛Մարդը պատասխանում է, թե ինչ ավտոբուսի տոմս, ինքը ավտոբուս չի նստել: Մյուսը շարունակում է պնդել, որ ավտոբուս է նստել, ու ինքը տեսել է դա: Լավ, արի հասկանանք, եթե ավտոբուս եմ նստել, պիտի տոմս ունենայի, չէ՞, բա տոմսս ո՞ւր ա: Հիմա էս վիճակն է: Եթե դրա անհրաժեշտությունը կար, ինչո՞ւ չենք ստեղծել, ուրեմն, չկա՞ր, չէ՞ այդ անհրաժեշտությունը: Լավ, էս տրամաբանությամբ մենք մինչև ո՞ւր պիտի շարժվենք՛՛,-հարցրեց Ռուստամյանը:

 Ըստ նրա` եթե մի քանի տարի առաջ իրենք ստեղծեին այդ ժամանակավոր հանձնաժողովը, ապա այս վիճակը չէր լինի, ու երբ ամեն մեկ տեր չի լինում իր լիազորություններին, ապա երկրում ստեղծվում է այս իրավիճակը: ՛՛Ի՞նչ էր մեր ուզածը, որ Ազգային ժողովը տեր կանգնի Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորություններին  և որ վերահսկողության տակ առնի այս բոլոր պորցեսները՛՛,- նշեց նա:

Ռուստամյանը վստահ է՝ դա տեղի չի ունենում, քանի որ մեր իշխանությունները չեն ձերբազատվում իշխանությունն ամեն գնով պահելուց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ