16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

՛՛Հանրապետականը՛՛ հորդորում է ուշադրություն դարձնել եղանակին

Ընդիմադիր պատգամավորների ու այլընտրանքային ԲՀԿ-ի քննադատական ելույթներից հետո ՀՀԿ-ի անունից հանդես եկավ Գագիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է 4 քաղաքական ուժերի առաջարկը՝ ստեղծել ՛՛գազային պայմանագրերի հարցով՛՛ ժամանակավոր հանձնաժողով:  ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը հայտարարեց, որ իրենք դեմ են այս հանձնաժողովի ստեղծմանը ու դեմ են քվեարկելու:

Մինասյանն իր ելույթում նախ շեշտեց, որ իր գործընկերները քննադատելու համար արդյունավետ ճանապարհ չեն ընտրել, և այնպիսի հայտարարություններ են անում, որոնցով խաբում են հասարակ ժողովրդին: Օրինակ՝ Մինասյանը ներկայացրեց ցուցակ, որտեղ ՀՀ սպառողը տասներորդն է իր կողմից սպառվող գազի չվճարման համար, իսկ տնտեսվարողը վեցերորդը:  

Պատգամավորը խորհուրդ տվեց ոչ իշխանական պատգամավորներին նաև հիշել, որ ձմեռ է, և նախքան խոսելը, որ գազի գինն այս ձմռանը շատ-շատ է եղել, շրջակա ջերմությունը նաև հաշվի առնել: ՛՛Եթե դրսում ջերմաստիճանը ցածր է, ավելի շատ է գազ  պահանջվելու ՛՛:

Մինասյանը նաև նշեց, որ շատ հարցերի պատասխան կտա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն, ով այսօր ԱԺ-ում կլինի՛՛:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ