12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր կկայանա Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 12.00-ին, տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում, ԱԺ հատուկ նիստում, որին ներկա է լինելու 1300 հոգի, այդ թվում  հյուրեր Հայաստանից ու արտասահմանից, լրատվամիջոցների ղեկավարներ, իսկ լրագրողները տեղի ունեցող արարողությունը կարող են հետեւել միայն Ազգային ժողովից։

Արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Հանրային հեռուստաընկերության եթերում: ԱԺ լրատվական ծառայությունը գործարկել է հատուկ հավելված, որտեղ  յուրքանչյուր 15 րոպեն մեկ կտեղադրվեն  լուսանկարներ արարողության ողջ ընթացքից:

Արմեն Սարգսյանին Մարզահամերգային համալիր ուղեկցելու են մոտոցիկլետներով, դա արարողակարգի մի մասն է եւ բոլոր նախագահների երդմնակալության ժամանակ նման արարողակարգ իրականացվում է:

Նշեք, որ ապրիլի 8-ի երեկոյան Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողության գլխավոր փորձը։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ